Միջազգային մամուլը լուսաբանում է Հայաստանում անցկացվող հանրաքվեի ընթացքը: Ծավալուն ու օպերատիվ անդրադառնում են ռուսական լրատվամիջոցները: TASS գործակալությունն ու Լուրերի դաշնային գործակալությունը հանրաքվեից բացի, տալիս են Հայաստանում Սահմանադրության հանրաքվեների պատմությունը: Պետական «Վեստի» լրատվականի հոդվածի վերնագիրն է՝ «Հայաստանում ընտրում են երկրի կառավարման ձևը»: Լրատվականը մանրամասն ներկայացնում է կարգը, որի դեպքում հանրաքվեն կհամարվի կայացած: